News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանի Պետական խորհրդի փոխնախագահ, Չինաստանի նախագահի տնտեսական գծով գլխավոր խորհրդատու Լյու Խեն ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Պեկինը լիովին պատրաստ է եւ բոլոր հնարավորություններն ունի առեւտրի ոլորտում  իր ազգային շահերը պաշտպանելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:

Նա նշել է, որ վերջերս Չինաստանի դեմ ԱՄՆ-ի գործողությունները «խախտել են միջազգային առեւտրի կանոնները, ինչը վնասում է Չինաստանի շահերին, բայց նաեւ չի օգնում Միացյալ Նահանգներին եւ աշխարհին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ստորագրել է «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի մասին» հուշագիր, որը թույլ է տալիս սահմանափակումներ սահմանել Չինաստանից ներմուծվող արտադրանքի նկատմամբ: Ըստ նրա, դա կարող է Չինաստանին համար 60 միլիարդ դոլար արժենալ:

Ի պատասխան Չինաստանի Առեւտրի նախարարությունը հրապարակել է ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների ցուցակը, որոնց նկատմամբ կարող են մաքսատուրքեր սահմանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ