News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկում մարտի 22-ին հոսանքահարված 10-ամսական երեխայի վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Շուշան Դանիելյանը:

Շուշան Դանիելյանը նշեց, որ երեխայի սրունքի մասն է ախտահարվել, եւ դեռ հայտնի չէ, թե որքասն ժամանակ նա կմնա հիվանդանոցում:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018 թվականի մարտի 22-ին «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկից «էլեկտրահարվածություն, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10 ամսական երեխա։ Բացի այդ, նույն բնակարանում հայտնաբերվել է երեխայի տատիկի դին, ով, նախնական վարկածով, մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։

Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանում՝ գետնին, հայտնաբերվել է մանկահասակ երեխայի տատիկի դին՝ վերին վերջույթների` դաստակների, նախաբազուկների դրսային, առաջամիջնային մակերեսների, աջ կրծքագեղձի, ձախ սրունքի շրջաններում բազմաթիվ մոխրացած, ածխացած, դարչնագույն  վնասվածքներով:

Լոգարանի հարևանությամբ գտնվող ննջասենյակում հայտնաբերվել է վնասված էլեկտրական սավան: Նախնական տվյալներով՝ դեպքի պահին տանը գտնվել են թոռնիկը՝ տատիկի (ծնված 10.11.1953թ.) հետ միասին։

Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ամենաշատ