News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի, թե արդյոք նախատեսվում են լուրջ փոփոխություններ պետության ղեկավարի վարչակազմում եւ կառավարությունում։ Այս մասին նա հայտնել է «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

«Նախագահն ունի իր հստակ ծրագիրը, որի մասին հայտնել է Դաշնային ժողովի ուղերձում։ Հիմա այն կհստակեցվի եւ իրավաբանական ձեւակերպում կստանա»,-նշել է Պեսկովը։ Նրա խոսքով, հիմա ընթանում է «ճանապարհային քարտեզի» մշակման գործընթացը։

Նշենք, որ մարտի 19-ին Պուտինը հայտարարել էր երդմնակալությունից հետո կառավարության կազմը փոփոխելու մասին՝ հավելելով, որ «առարկայորեն» մտածում է կառավարության ղեկավարի թեկնածության շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ