News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեւանից լրացուցիչ ջրառը բնապահպանական խնդիրներ կառաջացնի ոչ միայն լճի համար, այլ ամբողջ Հայաստանի ջրային համակարգի, քանի որ լճի ջրերից օգտվում են քաղցրահամ ջրի այլ աղբյուրներ եւս։ Մարտի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել բնապահպան, «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։

Նրա խոսքով, կանոնավոր ջրառները խանգարում են լճի ինքնամաքրման, վերականգնման, առողջացման բնականոն գործընթացին։
«Լրացուցիչ ջրառն Սեւանից արդարացված է նրանով, որ կլիմայական պայմանների պատճառով այս տարի գրանցվել է ոռոգման ջրի պակասուրդ։ Սակայն, այդ խնդիրը պետք է լուծել ներդնելով ժամանակակից տեծնոլոգիաներ, նվազեցնել ոռոգման համակարգում ջրի կորուստը, ոչ թե ամեն անգամ ձեռքը գցել Սեւանի վրա»,-նշել է բնապահպանը։  

Նրա խոսքով, հայ մասնագետները ուսումնասիրում են Շվեյցարիայի փորձը, որտեղ ոռոգման ջրի պակասուրդը լուծում են Ալպերի ձյան ծածկույթը ծածկելով հատուկ միջոցով, որը նրանց թույլ չի տալիս հալվել մինչեւ ամառ, երբ ջրի պակասուրդ է նկատվում։ 

«Այս տեխնոլոգիան հաջողությամբ կիրառվում է Արագած լեռան վրա, սակայն գիտական հանրությանը դեռ չի հաջողվել շահագրգռել իշխանություններին դրանց ներդրման ուղղությամբ խոշոր ծրագրեր իրականացնելու առումով»,-նշել է Կարինե Դանիելյանը։ 

Նա նշել է, որ Սփյուռքը ուրախ կլիներ ֆինանսավորել այդպիսի ծրագրերը Հայաստանում, սակայն նրանք չեն վստահում հայկական իշխանություններին եւ վստահ են, որ նրանց կողմից հատկացված միջոցները կծառայեն ոչ թե ի շահ ժողովրդի, այլ առանձին անձանց դրամապանակները լցնելուն։

Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանն էլ, իր հերթին, նշել է, որ իշխանությունները հատուկ են խոչընդոտում Սեւանի մակարդակի բարձրացմանը, որ պահպանեն լճի ափին կառուցված օլիգարխների հանգստյան տները, այն պարագայում, երբ լճի ափերը ոչ մի պարագայում չի կարելի ծանրաբեռնել կապիտալ շինարարությամբ։ 

Նրա կարծիքով, ոռոգման ջրի պակասուրդի հարցը հնարավոր չի լուծել նաեւ Արարատյան դաշտի նոր խորքային հորերի միջոցով, քանի որ Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազան սպառել է իրեն, որի պատճառով էլ նկատվում է հողի էրոզիա եւ դեգրադացիա։ 

Ջրային տնտեսության պետական կոմիտեի  նախագահ Արսեն Հարությունյանն նշել է, որ այս պահին ջրամբարները լցված են 39 տոկոսով, 2017-ի համեմատ 47.3 տոկոս էր, 2016-ին, երբ ջրառատ տարի էր՝ 58 տոկոս էր։ Այսինքն՝ 19 տոկոսով ջրի պակասուրդ կա։ Հարությունյանի փոխանցմամբ, եթե տեղումներ չլինեն կամ քիչ լինեն, կոմիտեն ստիպված կլինի դիմել կառավարությանը, որպեսզի կարողանան Սեւանա լճից հավելյալ ջրառ իրականացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ