News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական զինված ուժերի տեխնիկական միջոցները թույլ են տալիս կորուստներ չունենալ, սակայն ցավոք նման դեպքեր լինում են։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» ծրագրում ասել է ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Դիտարկմանը, թե մեր կորուստների հիմնական մասը տեղի է ունենում մարտական հերթապահության կանոնների խախտման պարագայում եւ կա՞ արդյոք մեխանիզմ՝ դեմն առնելու համար, Մովսես Հակոբյանը պատասխանել է. «Տեսականորեն հնարավոր է։ Այսօրվա տեխնիկական միջոցները թույլ են տալիս ունենալ զրո դեպքեր։ Բայց ցավոք ունենում ենք նման դեպքեր, որոնց հիմնական պատճառները կարգապահությունն է, զինծառայողի կողմից անհատական անվտանգության կանոնները չպահպանելը, հրամանատարների կողմից թերի վերահսկողությունը, մասամբ նաեւ թերի ուսուցումը։ Կարծում եմ, մենք դրան հասնելու ենք։ Տարեցտարի արդյունքները դրական են, բայց ոչ բավարար»։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հավաստիացրել է, թե զինված ուժերը պատրաստ են պատերազմի վերսկսմանը։ «Միանշանակ։ Ասեմ, որ հակառակորդը դա հրաշալի հասկանում է։ Եւ պատերազմի չվերսկսման հիմնական գրավականը հենց դա է։ Երբ հակառակորդը մեկ վայրկյան զգաց, որ կարող է ռազմական ճանապարհով խնդիրը լուծել, իրականացնելու է դա եւ որեւէ մեկից չի հարցնելու»,- ասել է նա։

Հակոբյանը նշել է, թե մենք միշտ պարտադրված ենք ուժեղ բանակ ունենալու։ «Այն տարածաշրջանը, որտեղ ապրումէ  հայ ժողովուրդը, բարդ է, հակասություններով լի։ Եւ մեր պատմությունից հետեւություն ենք արել, որ բոլոր դժբախտությունների պատճառը բանակն չունենալն է»,- նշել է նա։

Հարցին, արդյոք հնարավոր է Ադրբեջանում նախագահական ընտրությունների ֆոնին ռազմական գործողությունների վերսկսում, Մովսես Հակոբյանն ասել է. «Որպես զինվորական դա երբեք չեմ բացառում, բայց այս պահին ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ հակառակորդը որեւէ խնդիր չի կարող իրագործի։ Զինվորական տեսանկյունից այսօր բարենպաստ վիճակում ենք»

Խոսելով Հայաստանի զինված արդիականացման 7-ամյա ծրագրի մասին՝ Հակոբյանը նշել է, թե դա բավականին ծավալուն փաստաթուղթ է, որի նպատակը մեկն է՝ երկարաժամկետ պլանավորել եւ ապահովել Հայաստանի եւ Արցախի երաշխավորված անվտանգությունն արտաքին ագրեսիայից։

Նրա խոսքով, երբ ասում ենք պաշտպանություն, չի նշանակում, որ նստելու ենք խրամատում, եւ սպասենք, թե երբ է հարձակվում հակառակորդը։ «Դա երբեւիցե այդպես չի եղել։ Մենք իրականացնելու ենք այն, որը կանխելու է պատերազմի վերսկսումը։ Երկրորդ, եթե մենք գնահատեցինք իրավիճակը, որ հակառակորդը վերսկսի պատերազմը, այնպիսի հարվածներ ենք հասցնելու, որ չկարողանա կազմակերպված անցնել հարձակման»,- ասել է Հակոբյանը՝ խոսելով զսպումների միջոցառումների մասին։

Խոսելով սահմանի անվտանգության բարձրացման մասին՝ շտաբի պետը նշել է, թե մարդու գործոնը միշտ լինելու է, սակայն տեխնոլոգիապես ամրապնդելու են սահմանը։ «Մեր նպատակն այն է, որ մեր զինվորի կյանքն ու անվտանգությունը ապահովել տեխնիկական միջոցներ ներդնելով, ինչը նաեւ ավելի վստահելի է, եւ լավ արդյունքներ է տալիս»,- նշել է Հակոբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ