News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե ամերիկյան իշխանությունները որոշեն արտաքսել ռուս դիվանագետներին, պատասխան գործողություններն անմիջապես կհետեւեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի միջազգային գործերով նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։

Միաժամանակ, նա ենթադրում է, որ «հանուն Թերեզա Մեյի ամբիցիաները բավարարելու Թրամփը, հազիվ թե, գնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման։ Հատկապես այն պարագայում, որ ՌԴ եւ ԱՄՆ ղեկավարները քննարկել են բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման հնարավորությունները։  

Նա նաեւ մեկնաբանել է Թրամփին տրված խորհուրդները ռուս դիվանագետների արտաքսման մասին․ «Որոշ լրատվամիջոցներ եւ շահագրգիռ կողմերը շարունակում են հիստերիա բորբոքել եւ հակառուսական տրամադրություններ զարգացնել»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ СNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին ռուս դիվանագետներին երկրից արտաքսելու կոչ էր արել՝ ի պատասխան Սոլսբերիում ՌԴ նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ