News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում բնակչությունը խորը արհամարհանք ունի գործող իշխանության հանդեպ, սակայն 5-10 հազար դրամ ընտրակաշառք ստանալով, այդ ատելությունը կամ անհետանում է, կամ վերափոխվում ինչ-որ այլ բանի։ Այսօր՝ մարտի 24-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նա նկատել է, թե խորհրդարանական կառավարման համակարգին անցումն անհասկանալի էր իր եւ շատերի համար, քանի որ հայ ժողովուրդը դեռ չի հասել քաղաքական մշակույթի այդ մակարդակին։ «Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում, ըստ էության, երբեք էլ չի ընտրել, իսկ եթե ընտրել է, միայն «ցարերի», եւ դա արտացոլվել է գործող քաղաքական վերնախավի վրա»,- նկատել է Քոչարյանը։

Նա կարծում է, որ երբ ՍերժՍ արգսյանը 2014-ին խոստանում էր այլեւս չառաջադրվել, միգուցե այդպես էլ մտածում էր, սակայն իրավիճակը փոխվել է։ Պատճառը, ըստ քաղտեխնոլոգի, կարող է լինել ինչպես ներքաղաքական իրավիճակը, բուն ՀՀԿ-ում առկա վիճակը, այնպես էլ արտաքին քաղաքական գործոնները եւ այլն։

«Քիչ հավանական է, որ այնպիսի կենտրոնացված իշխանությունը, որ ստեղծել եւ ուզում են հանձնել վարչապետի ձեռքը, ձեւավորեին ուրիշ մեկի համար»,- ասել է նա։

Քոչարյանը կարծում է, որ այսօր իշխանությւոն ունեցողների 80-90 Տոկոսը շատ բան կկորցնի Սերժ Սարգսյանի հեռանալու դեպքում, ուստի վերնախավը թույլ չի տա նման զարգացում։

Հիշեցնենք, որ, 2015 թվականի Սահմանադրության բարեփոխումների համաձայն, Հայաստանը 2018 թվականի ապրիլի 9-ին վերջապես կանցնի խորհրդարանական կառավարման համակարգին, որի դեպքում իշխանությունը կկենտրոնանա խորհրդարանի կողմից նշանակված վարչապետի ձեռքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ