News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը սադրիչ եւ անօրինական է համարում ԱՄՆ իշխանությունների կողմից մի խումբ իրանցիների դեմ սահմանված պատժամիջոցները, գրում է Tasnim գործակալությունը։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ում չեն կարող չօգտագործել այդպիսի հնարքը, որ դադարեցնեն եւ թույլ չտան Իրանի ժողովրդի առաջընթացը»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ կասեմին։

Նրա խոսքով, Վաշինգթոնը հիմնավոր պատճառներ չի ունեցել այսպիսի քայլ ձեռնարկելու համար եւ այդ որոշումը ցույց է տալիս ԱՄՆ իշխող վերնախավի թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ։

Ուրբաթ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել  Իրանի 10 քաղաքացիների  եւ մեկ կազմակերպության նկատմամբ, որոնց Արդարադատության նախարարությունը եւ Հետախուզությունների դաշնային բյուրոն մեղադրում էր մտավոր սեփականության եւ պետական գաղտնիքների լայնամասշտաբ գողության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ