News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կարող է խանդով արձագանքել Հայաստանի եւ ԵՄ-ի մերձեցմանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի ԱՄՆ կատարած այցին։ Այս մասին մարտի 24-ին՝ լրագորղների հետ հանդիպման ժամանակ նշել  է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

Նրա խոսքով, Հայաստանը չպետք է իրականացնի «ե՛ւ․․․ե՛ւ» քաղաքականություն՝ այդպիսով, փորձելով մերձենալ Արեւմուտքի հետ։

«Մենք պետք է խոսենք այն մասին, որ գտնվում ենք քաղաքակրթությունների խաչմերուկում եւ երկխոսության հարթակ ենք հանդիսանում։ Մենք մշտապես խոսում ենք «ե՛ւ․․ե՛ւ» քաղաքականության մասին, սակայն ռուսական քաղաքագետները բազմիցս նշել են, որ միանգամից երկու աթոռի նստել հնարավոր չէ»,-նշել է քաղաքագետը։

Մանասյանի կարծիքով, Հայաստանին տրվել է բացառիկ պատմական հնարավորություն՝ տարբեր քաղաքակրթությունների համար դառնալ հարթակ։ Նա հավելել է, որ այդ դեպքում դա Կրեմլի դժգոհությունն առաջ չի բերի, քանի որ այդ համատեքստում ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը ծանրակշիռ դեր կունենան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ