News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերի հետկանչումը Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության նշան էր։ Այս մասին «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք հասկանում ենք, որ Եվրամիության, ՆԱՏՕ-ի ներսում կան համերաշխության պարամետրեր եւ այդ պատճառով երկրները այդպես են իրենց համերաշխությունը դրսեւորում»,-ասել է նա։

«Բայց մենք ուշադրություն ենք ցանկանում հրավիրել  օգտագործվող ձեւակերպումների վրա, չէ որ ո՛չ Բրիտանիան, ո՛չ նրա դաշնակիցները միանշանակ ձեւակերպումներ չեն օգագործում ինչ-որ մեղադրանք առաջադրելիս»,-նկատել է Պեսկովը։

Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ ռուս դիվանագետներին երկուշաբթի արտաքսելու մասին կհայտարարեն Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Չեխիան, Նիդերլանդները, Բուլղարիան, Իռլանդիան եւ մի շարք այլ երկրներ:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին բրիտանական խորհրդարանում ելույթ ունենալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին մեղադրել էր Գլխավոր հետախուզության վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման հետ առնչություն ունենալու համար։ Պաշտոնական ապացույցներ չէին ներկայացվել։

Բրիտանիայի արտգործնախարարությունը արտաքսել է 23 ռուս դիվանագետի, ինչպես նաեւ հետ է կանչել ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի լոնդոնյան այցի հրավերը։
Ռուսաստանի արտգործնախարարությունը հինգշաբթի հայտնել է, որ պատրաստվում է ի պատասխան այդ միջոցների արտաքսել 23 բրիտանացի դիվանագետի, նաեւ հայտնել է Բրիտանական խորհրդի գործունեության դադարի մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ