News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Cambridge Analytica-լոնդոնյան գրասենյակում խուզարկությունը, որը նախօրեին տրված օրդերի հիման վրա անցկացրել են տեղեկատվության հարցերով բրիտանական հանձնակատարի ծառայության քննիչները, յոթ ժամ է տեւել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Press Association գործակալությունը։

Առգրավված նյութերը տեղադրել են մինիվենի մեջ, որը Նյու Օքսֆորդ-սթրիթից հեռացել է շաբաթ գիշերը, ժամը 3-ի սահմաններում։ Այդ ժամանակ հեռացել են նաեւ քննիչները։

Իրավապահները Cambridge Analytica-ի գրասենյակ են ժամանել երեկ երեկոյան, ժամը 20-ին այն բանից հետո, երբ Լոնդոնի Բարձրագույն դատարանը խուզարկության թույլտվություն է տվել։

Ավելի վաղ Հնդկաստանի կառավարությունը պահանջել էր Cambridge Analytica-ից տվյալներ՝ արդյոք ընկերությունն օգտագործել է իր քաղաքացիների տվյալները։

Լրատվամիջոցները հայտնել են ամբողջ աշխարհում ընտրություններին Cambridge Analytica-ի միջամտության մասին

Facebook-ն արգելափակել է օգտատերերի տվյալները հավաքող Cambridge Analytica ընկերությանը

ԱՄՆ-ում Cambridge Analytica-ի եւ Facebook-ի դեմ հետաքննություն են սկսել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ