News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստերի ժամանակ լրագրողների նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսեւորվելու, նանք բաժանվելու են օտարների եւ յուրայինների: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը`անդրադառնալով խորհրդարանի կողմից ընդունված նախագծին` ըստ որի Երեւանի ավագանու նիստերը լուսաբանող լրագրողներն այսուհետ դահլիճում կարող են ներկա լինել միայն քաղաքապետի կամ նիստը վարողի թույլտվությամբ:

Նշենք, որ ավագանու նիստերը կլինեն ուղիղ հեռարձակմամբ, իսկ լրագրողները դրանց կարող են հետեւել իրենց համար նախատեսված հատուկ սենյակից, որտեղ կունենան նաեւ ձայնագրելու տեխնիկական հնարավորություններ:

«Դա նախ խտրական վերբերմունքի հնարավորություն է տալիս, երբ նիստերի դահլիճում լրագրողները կարող են ներկա գտնվել քաղաքապետի կամ նիստը վարողի թույլատրությամբ: Արդեն հասկանալի է, որ այս դրույթով լրագրողներն ու լրատվամիջոցները բաժանվելու են օտարների եւ յուրայինների: Հասկանալի է, որ քննադատող լրատվամիջոցներն ու լրագրողները այդ թույլատրությանը ամենայն հավանականությամբ չեն արժանանա, կարժանան յուրայինները, որոնք որ գովք են անում քաղաքապետարանին եւ ավագանուն»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Նրա կարծիքով, օրենսդիրը հաշվի չառավ պետական մարմնի եւ տեղական ինքնակառավարման մարմնի տարբերությունները. «Եթե պետական մարմնում  նախատեսվում է  հավատարմագրման կարգը, եւ դա հասկանալի է, ապա տեղական ինքնակառավարումը պետք է ավելի բաց եւ շահագրգռված լինի  շփվելու եւ համայնքի ներկայացուցիչների եւ, մանավանդ, լրատվամիջոցների հետ»:

ԽԱՊԿ նախագահի խոսքով` նման որոշումներ ընդունելը իշխանության մոտ արդեն գործելաոճ է դարձել:

«Այն ինչ կատարվեց, փաստորեն քաղաքական վերնախավում ընդունված գործելաոճն է, որին  այսուհետ բախվելու են լրատվամիջոցները, այն է` իշխանությունները աշխատելու են շատ ավելի փակ ռեժիմով, քան աշխատել են մինչեւ հիմա: Նրանք անհրաժեշտ չեն համարում ապահովել հաշվետվողականությունը հասարակության առջեւ եւ հասարակությունը եւ լրատվամիջոցները, կարծում եմ, որ կարող են չվստահել այն պնդումներին, որ իրենք թափանցիկ են լինելու եւ պայքարելու են կոռուպցիայի դեմ: Նման փակ աշխատանքի պայմաններում կոռուպցիայի ռիսկերը նկատելիորեն շատանում են: Շատ բարդ իրավիճակ է ստեղծվում ոչ միայն լրատվամիջոցների գործունեության համար, այլ առհասարակ հասարակության համար եւ ավելի է խորանում հասարակության եւ իշխանությունների միջեւ անդունդը: Իշխանությունները, կարծես թե, օրենքները հարմարեցնում են իրենց եւ ոչ թե հասարակության շահերին»,- ընդգծեց նա:

Աշոտ Մելիքյանը հավելեց, որ նախագիծը մինչեւ խորհրդարան հասնելը պետք է հանրային քննարկման ենթարկվեր, սակայն, արդեն իշխանությունը գործելաոճ է դարձրել նման վիճահարույց նախագծերն «աննկատ» ընդունելը:

«Սա եւս մեկ անգամ ընդգծում է, որ այս գործելաոճը բնորոշ է ավտորիտար եւ, նույնիսկ կասեմ, քայլ առ քայլ այս ավտորիտարզմը մոտենում է տոտալիտարիզմին: Այս գործելաոճը անհամատեղելի է խոսքի ազատության հետ եւ կարծում եմ, որ լրագրողները այս պայմաններում պետք է էլ ավելի ուշադիր հետեւեն իշխանությունների գործելաոճին` չբավարարվելով տրամադրված ինֆորմացիայով: Բարդանում  է լրագրողների աշխատանքը եւ միեւնույն ժամանակ` էլ ավելի կարեւորվում»,- ասաց Մելիքյանը:

Հիշեցնենք, ավագանու նիստերը փակ դռների հետեւում անցկացնելու մասին խոսակցություններն սկսվեցին այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները նուբարաշենցիների խնդիրը բարձրաձայնելու համար կոյուղաջրով տարաներ էին տարել ավագանու նիստերի դահլիճ ու փորձել դրանք մոտեցնել Տարոն Մարգարյանի սեղանին: Դրան հաջորդեց «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ բռնությունը, երբ ավագանու ՀՀԿ-ական անդամները սկսեցին քաշքշել եւ ապտակել նրան:

Այս միջադեպից մի քանի օր անց քաղաքապետարանում խոչընդոտվեց «Ազատության» եւ «Ա1+»-ի լրագրողների աշխատանքը, ինչից հետո Տարոն Մարգարյանը կարգադրեց վերանայել քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի կարգը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ըստ կառավարության որոշման, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել է այս ընկերությանը պատկանող մի...
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն...
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս...
Ամենաշատ