News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ ընտրություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զանգը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, «արարողակարգային իմաստ» ուներ եւ բնութագրում է նրանց հարաբերությունները, որոնք ձեւավորման փուլում են գտնվում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախ դա արարողակարգային իմաստ ուներ: Նախագահ Թրամփը շնորհավորել է նախագահ Պուտինին ընտրվելու կապակցությամբ, ինչն, իհարկե, կարեւոր է, եւ շատ առումներով դա բնութագրում է նրանց փոխհարաբերությունները, որոնք գտնվում են ձեւավորման փուլում, որպես աշխարհի երկու առաջատար պետությունների ղեկավարների», - ասել է Պեսկովը: Բացի այդ, նա հավաստիացրել է, որ Պուտինն ու Թրամփը հասկանում են անձնական հաղորդակցության անհրաժեշտությունը, որի համար շատ պատճառներ կան:

Խոսելով Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին՝ Պեսկովը նաեւ նշել է, որ Մոսկվան շարունակում է հետեւողական եւ կառուցողական լինել, եւ նախագահը թույլ չի տա որեւէ մեկին հատել երկրի ազգային շահերի կարմիր գծերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ