News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կենսաբանները տեսանյութով ցույց են տվել կարթորս ձկների զույգին՝ համաշխարհային օվկիանոսի ամենախորհրդավոր բնակիչներից մեկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ազորյան կղզիների մոտ՝ 800 մետր խորության տակ,  ստորջրյա սարքով նկարահանված կադրերեում հայտնվել է կարթորսի էգը: Նրա երկարությունը մոտ 16 սմ է: Գիտնականները նրան դասել են  Caulophryne jordani տեսակին, գրում է Science-ը:

Առաջին անգամ պատմության մեջ հաջողվել է նկարահանել էգին՝ նրան կպած փոքրիկ արուի հետ:

 «Ես այդ ձկներին ուսումնասիրել եմ իմ կյանքի մեծ մասի ընթացքում, բայց երբեք նման բան չեմ տեսել», — ասել է Սիեթլում Վաշինգթոնի համալսարանի կենսաբան Թեդ Փիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ