News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է տասնյակ ռուս դիվանագետների հեռացնել երկրից՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայում նախկին ԳՀՎ աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորմանը, որը աշխատել է բրիտանական հետախուզության համար: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ Թրամփը համաձայնել է խորհրդականների խորհրդին, արտաքսման մասին որոշումը հավանաբար երկուշաբթի կհայտարարվի: Զրուցակիցները շեշտել են, որ Թրամփի որոշումը դեռ վերջնական չէ: ԱՄՆ նախագահը պատրաստ է գործել, բայց առաջին հերթին ցանկանում է համոզված լինել, որ եվրոպացի դաշնակիցները համանման քայլեր կձեռնարկեն Ռուսաստանի դեմ, ասել են հրատարակության զրուցակիցները: Սպիտակ տան մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը անհարմարություն է զգում անկանխատեսելիության եւ ագրեսիվության պատճառով, որը ԵՄ երկրները արտահայտում են «Սկրիպոլի գործով», մինչդեռ Կրեմլը կշարունակի Եվրոպայում իր առճակատման դիրքորոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ