News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պերուի դատավոր Խուան Կառլոս Սանչես Բալբուենան բավարարել է դատախազության խնդրանքը, որը նպատակ ունի նախկին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկուն արգելել դուրս գալ երկրից: Այս մասին հաղորդում է տեղական RPP ռադիոկայանը:

Դատարանը եզրակացրել է, որ Կուչինսկին պետք է մնա Պերուում մինչեւ բրազիլական շինարարական Odebrecht կորպորացիայի  կողմից վճարումների առնչությամբ բացված կոռուպցիոն գործի քննությունը: Անցյալ տարվա վերջում հայտնի դարձավ, որ 2004-ից մինչեւ 2013 թվականը ընկերությունը փոխանցել է նախկին նախագահին վերաբերող ընկերություններին շուրջ 4.8 միլիոն դոլար, որպես «խորհրդատվական ծառայությունների» համար վարձատրություն: Պետության նախկին ղեկավարը բազմիցս հերքել էր բրազիլական ընկերության կողմից գումար ստանալու փաստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ