News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շատերը կարծում էին, որ ես այլեւս երբեք բեմ չեմ վերադառնա, շատերը կարծում էին, թե ընդհանրապես կկոտրվեմ եւ երբեք ոտքի չեմ կանգնի, բայց ես գիտեի, որ նորից պետք է բեմ վերադառնամ: Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը:

Ավելի քան երեք տարի բանտում անցկացրած դերասանը խոստովանել է, որ դյուրին չէր նորից բեմ բարձրանալ՝ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես, բայց գիտեր, որ պետք է վերադառնա, հանդիսատեսի համար եւ նրա շնորհիվ:

«Ես շատ երջանիկ մարդ եմ, հոգեկան մեծ բավարարավածություն եմ ստանում իմ ելույթներից, հանդիսատեսի հետ փոխհարաբերությունից: Ինձ համար շատ մեծ նվեր է՝ ունենալ հանդիսատես, որը հարազատ է դառնում, բարեկամ, ընկեր, հանդիսատես, որն այս վերջին տարիներին կիսեց իմ ճակատագրի դժվար ժամանակաշրջանը, իսկ հիմա գալիս է՝ բեմ վերադարձիս առիթով ինձ ողջունելու»,- ասել է դերասանը:

Փետրվարին Վարդան Պետրոսյանը նոր՝ «Իմ կիսատ թողած երգը» շոուն ներկայացրել է Լոս Անջելեսում, իսկ այս օրերին Բեյրութում էր: Դերասանը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է նաեւ Հայաստան գալ՝ նոր բեմադրությունը ներկայացնելու:

«Լոս Անջելեսի ներկայացումներից ապշեցի, որովհետեւ դահլիճը լի էր երիտասարդներով: Նշանակում է՝ փոքր երեխաներն իմ ներկայացումներով են մեծացել, եւ հիմա եկել էին՝ ողջունելու վերադարձս, ողջունելու, որ ես ոչ միայն չկոտրվեցի, այլեւ համարձակություն ունեցա վերադառնալ ու խոսել իմ դառն օրերի մասին»,- պատմել է սիրված դերասանը:

Նա խոստովանել է, որ դատաքննության եւ բանտում անցկացրած ժամանակաշրջանը հոգեբանորեն չափազանց բարդ փուլ էր իր համար. դժվարությամբ է դիմակայել իր նկատմամբ գործադրվող հոգեբանական ճնշումներին ու դատարանի դահլիճում ստեղծված մթնոլորտին: «Գիտեի, որ անընդհատ պետք է լռեմ, որովհետեւ թակարդներ էին լարվում իմ դեմ: Շատ դժվար էր ինձ համար: Երբեմն աթոռն այնքան ամուր էի սեղմում, որ կարծես պետք է կոտրեի, բայց կարողանա տանել այդ ամենը»,- վերհիշել է դերասանը:

Բեմադրությունից զատ՝ Վարդան Պետրոսյանը նաեւ հուշեր է գրում. շուտով գիրքը նույնպես կհանձնի երկրպագուների դատին: «Այն ամենը, ինչ բեմ եմ բարձրացրել, ինչ տեղ է գտել գրքում, մեկ տասներորդն է այն ամենի, ինչ ապրեցի բանտում, որովհետեւ կան շատ-շատ բաներ, որոնց մասին չեմ ուզում խոսել, որոնց մասին կարիք չկա խոսելու»,- հավելել է դերասանը:

Վարդան Պետրոսյանի հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Վարդան Պետրոսյանի առաջին րոպեները ազատության մեջ. NEWS.am-ի բացառիկ տեսանյութը

Վարդան Պետրոսյանն առաջին ներկայացումը կբեմադրի բանտարկյալների մասին (Ֆոտո)

Հակոբյանները եւս երկու դատական հայց կներայացնեն Վարդան Պետրոսյանի դեմ. փաստաբան

Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել

Շառլ Ազնավուրը հանդիպել է Վարդան Պետրոսյանին (Ֆոտո)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ