News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 28
USD
408.39
EUR
431.95
RUB
7.72
Տեսնել լրահոսը

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մեկ կին եւ երեխա է զոհվել: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ՌԴ՝ Կեմերովոյի շրջանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչը:

«Տեղեկություն կա, որ մոտ 20 մարդ է տուժել, որոնց թվում նաեւ երեխաներ կան: Տեղում մահացածները երեք երեխաներ են, որոնց տարիքը, սակայն, դեռ չի պարզվել, եւ մեկ կին»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը: Հրդեհված տարածքի մակերեսը հասել է 1.5 հազար քառակուսի մետրի:



Քննչական կոմիտեն միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցել: Հաղորդվում է, որ փնտրվում են առեւտրի կենտրոնի սեփականատերը եւ վարձակալողը: Մանրամասները պարզվում են:

Հիշեցնենք, որ «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկվել էր մարտի 25-ի կեսօրին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ