News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» անդամների նկատմամբ դատարանի նկուղում կիրառված բռնության դեպքով հարուցված քրեական գործը  տեղից չի շարժվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը:

«Ոստիկանների կողմից խոշտանգումների դեպքերով բոլոր նման գործերը քնած վիճակում են, նույն հուլիսյան դեպքերը առաջ չեն գնում, որեւէ քննչական գործողություն չի կատարվում»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանի կարծիքով` նման դանդաղկոտութայն պատճառն այն է, որ ոստիկաններ են պատասխանատվության ենթարկվելու. «Համապատասխան մարմինները ցանկություն եւ պատշաճ ջանասիրություն չունեն, որ նմանատիպ  գործերով ոստիկաններ ենթարկվեն քրեական պատասխանատվության, այդ իսկ պատճառով էլ գործը տեղից չի շարժվում, մի բան էլ պատժելու փոխարեն նրանց պաշտոնները բարձրացնում են: Քրեական գործով ոչ կասկածյալ կա, ոչ մեղադրյալ, միան տուժող կա»:

Փաստաբանը վստահ է, որ այս քրեական գործով ոչ ոք պատասխանատվության, ի վերջո, չի ենթարկվի:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, Երեւանի Ավան եւ Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի խցում «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի քանիսը բռնության էին ենթարկվել: Բարձրացած աղմուկից հետո ո ոստիկանությունը հայտարարել էր, որ իրենց կողմից համաչափ ուժ է կիրառվել:

Դեպքի առթիվ ՀՔԾ-ն հարուցել էր քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ