News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Անձնավորված պայքարին ես չեմ հավատում, որովհետեւ հավատում եմ համակարգային պայքարին եւ համակարգերը պարտադրելու են իրենց լուծումները: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հեռանկարի խանխելու դեմ ընդդիմադիր ուժերի պայքարին:

«Երբ մենք ընդունում էինք նոր Սահմանադրությունը, շատ քաղաքական ուժեր ասում էին իմաստ չունի, դեմ են, մենք ասում էինք, որ անկախ ձեր վերաբերմունքից մենք ապրելու ենք այդ Սահմանադրության պայմաններում: Նոր Սահմանադրությամբ վարչապետ ընտրելու հնարավորությունը ՀՀԿ-ին է պատկանում եւ ես ոչ միայն ինստիտուցիոնալ հիմքը չեմ տեսնում այս պայքարի արդյունավետության, այլեւ ռեսուրսը: Երբ դու թիրախ ես դարձնում միայն անձը, սա մեր մոտեցումը չի»,-հայտարարեց Վարդանյանը:

Դիտարկմանը, որ անձն է ստեղծել այդ համակարգը, Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Դա սխալ կարծիք է: Այդ համակարգի ստեղծման համար տասնամյակի աշխատանք է կատարվել: Եթե ամեն ինչ պայմանավորեք մեկ անձով, սխալվելու եք: Ես չեմ տեսնում հիմք ու ռուսուրս, բայց կապրենք կտեսնենք»:

Նշենք, որ ապրիլի 9-ին լրանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, իսկ արդեն ապրիլի 17-ին, ԱԺ-ն ընտրելու է վարչապետ, որը լինելու է երկրի թիվ մեկ պաշտոնյան: Ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրի հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այդ հեռանկարի դեմ պայքարի են դուրս եկել «Հանուն Հայաստան պետության» ժակատը եւ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ