News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հումորով է վերաբերում «Ելք» խմբակցութան ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ապրիլի 9-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, իշխանություը փողոցում գցած է լինելու եւ ժողովուրդն այն կարող է վերցնել:

«Իշխանությունը մի արկղ չէ, որ գնան ու վերցնեն, դրա համար հիմքեր են պետք: Դա կլինի մեկ շաբաթվա, թե մեկ ամիս, այդ ընթացքում սահմանադրորեն իշխանությունը նորից կլինի իր տեղում: ԱԺ նախագահը կփոխարինի նախագահին, որպես երկրի գլուխ, եւ այստեղ որեւէ արտառոց բան չկա: Մենք շատ դեպքեր ենք ունեցել, որ ՀՀ նախագահը արձակուրդում, գործուղման մեջ է եղել, Այդ ժամանակ էլ են նրան փոխարինել: Այդ ընթացքը որոշ քաղաքական ուժեր ցանկանում են օգտագործել, իրենց իրավունքն է, կարող են օգտագործել»,-ընդգծեց նա:

Նշենք, որ ապրիլի 9-ին լրանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, իսկ արդեն ապրիլի 17-ին, ԱԺ-ն ընտրելու է վարչապետ, որը լինելու է երկրի թիվ մեկ պաշտոնյան: Ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրի հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այդ հեռանկարի դեմ պայքարի են դուրս եկել «Հանուն Հայաստան պետության» ժակատը եւ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ