News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում տեղի ունեցած ռուս եւ հայ խորհրդարանականների համատեղ նիստի ընթացքում տարբեր հարցեր են քննարկվել, այդ թվում՝  նաեւ 2 կողմի համար էլ բավականին ցավոտ: Այս մասին մարտի 26-ին ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսում ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ մասնավորապես քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հարցերը: «Մենք իսկապես մտահոգություն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված ստաուս քվոն խախտելու, բանակցային ցանկացած գործընթաց փակուղի մտցնելու փորձերի, վախեցնելու, ուժի կիրառման սպառնալիքների եւ այլնի հետ կապված»,- հավաստիացրեց ռոս պատգամավորը:

Ըստ որում, ինչպես նշեց Զատուլինը, այս հակամարտությունը այլ լուծում չունի, բացի խաղաղ կարգավորումը: Միեւնույն ժամանակ, Կրեմլում մտահոգված են, որպեսզի Բաքուն չանցնի խնդրի ուժային կարգավորման: Պատգամավորն ընդգծեց, որ ռուսական կողմը շահագրգռված է միջազգային նշանակություն ունեցող ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմամբ: «Ես նաեւ կցանկանայի հաստատել, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է կատարել Հայաստանի առջեւ ստանձնած պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում իր դաշնակցային պարտավորությունները: Հայաստանին ուղղված ցանկացած սպառնալիք Ռուսաստանը կընկալի որպես իրեն ուղղված սպառնալիք»,- եզրափակեց Կոնստանտին Զատուլինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ