News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Ռադայի ժողպատգամավոր Նադեժդա Սավչենկոյի պաշտպանությունը բողոքարկել է Կիեւի Շեւչենկովսկու շրջանային դատարանի որոշումը նրան կալանավորելու մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Սավչենկոյի փաստաբան Վիկտոր Չեւգուզը, փոխանցում է «112 Ուկրաինան»: 

«2-3 օրից կնշանակվի քննությունը: Բողոքարկման հիմնական դիրքորոշումները հիմնավորվում են գործի նյութերից ելնելով: Առաջին դիրքորոշում՝ Նադեժդայի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է կատարվում: Երկրորդ՝ կալանքի եւ խափանման այլ միջոցներ ընտրելու գործերը քննելիս դատավորը պարտադիր պետք է քննի, թե որքանով է կասկածը հիմնավոր: Նրան ներկայացվել է քրեական հանցագործության 6 դրվագ՝ վեց հոդվածով»,- հայտնել է փաստաբանը:

Նա նշել է, որ որոշումը կայացնելիս դատավորի կողմից դատավարական խախտումներ են թույլ տրվել, ինչի հետ կապված կալանքի որոշումը կարելի է չհիմնավորված համարել:

Հիշեցնենք, որ Կիեւի Շեւչենկովսկու շրջանային դատարանը ուրբաթ՝ մարտի 23-ին, որոշում է կայացրել ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել 2 ամսով կալանավորումը (մինչեւ 2018-ի մայիսի 20-ը),  առանց գրավի մուծման իրավունքի: 

Դրա հետ մեկտեղ, դատարանը որոշել է, որ մարտի 22-ին նրա ձերբակալությունն ապօրինի է եղել:

Նույն օրը դատարանում իր ելույթի ժամանակ ժողպատգամավորը հացադուլ է հայտարարել: Նա նաեւ հայտարարել է, որ չի պատրաստվում Ուկրաինայից փախչել:

Հիշեցնենք նաեւ, որ մարտի 22-ին Սավչենկոյին զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից: Պատգամավորները նաեւ թույլ էին տվել նրան ձերբակալել ու կալանավորել:

Դրանից հետո գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն ստորագրել եւ փաստաբանի ներկայությամբ հայտարարել էր Սավչենկոյին կասկածելու մասին, նա ձերբակալվել էր եւ գիշերն անցկացրել Ուկրաինայի անվտանգության ծառայության ժամանակավոր պահման մեկուսարանում:

Նադեժդա Սավչենկոյին կասկածում են Գերագույն ռադայի նիստերի դահլիճում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Լուցենկոյի խոսքով՝ քննության տրամադրության տակ ապացույցներ կան, որ նա ծրագրել էր մարտական նռնակներով երկու օթյակ ոչնչացնել, իսկ ավտոմատով սպանել նրանց, ովքեր ողջ կմնային: Գլխավոր դատախազը նաեւ հայտնել էր, որ Սավչենկոն Ռուբանի հետ պատրաստվում էր Դոնեցկից բերած «Տոպազ» հրացանով կրակել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ավտոշարասյան վրա:

Ինքը Սավչենկոն հայտարարել է, որ ծրագրել էր ընդամենը «քաղաքական սադրանք»: Իսկ մարտի 23-ի դատական նիստին հայտարարել  է նախագահին,  կառավարությանը եւ ժողպատգամավորներին խորապես արհամարհելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ