News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ն՝ ի նշան Մեծ Բրիտանիայի հետ համերաշխության տասնյակ «ռուսական հետախույզների» արտաքսելու եւ Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման  մասին որոշում է կայացրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ–ից արտաքսել ռուսական հետախուզության տասնյակ սպաների եւ փակել Սիեթլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը՝ հաշվի առնելով նրա մոտիկությունը մեր սուզանավերին»,–ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ, պետական դավաճանության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը մարտի 4-ին գտել էին անգիտակից վիճակում Սոլսբերիում։ Բրիտանական կառավարության տվյալներով, նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ նյութով։ Սկրիպալը ապաստան էր ստացել Բրիտանիայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հետախույզների փոխանակությունից հետո, երբ ՌԴ-ին էին արտահանձնել տասը մարդու։

Բրիտանական կողմը պնդում է, որ թունավորմանը առնչություն ունի Ռուսաստանը։ Այս կապակցությամբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է ՌԴ-ի դեմ մի շարք միջոցառումների մասին՝ այդ թվում 23 ռուս դիվանագետների արտաքսման ու բարձր մակարդակի վրա բոլոր երկկողմանի շփումները սառեցնելու մասին։ Ռուսաստանը կտրականպես հերքում է իր մասնակցությունը թունավորմանը, ՌԴ ԱԳՆ-ն համարժեք քայլով է պատասխանել: Ի նշան համերչաշխության նրան միանալու պատրաստակամության մասին են հայտնել մի քանի եվրոպական երկրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ