News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հարցի շուրջ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ որևէ պայմանավորվածություն չկա: Այս մասին մարտի 26-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Ռուսական կողմը, ըստ նրա,  Հայաստանի հետ իր հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ չի խորհրդակցում ո՛չ Թուրքիային, ո՛չ որեւէ այլ երկրի հետ: «Իմ կարծիքով՝ դրա համար որեւէ հիմք կամ պատճառ չկա: Մենք հայ-թուրքական արձանագրությունների կողմնակիցն էինք եւ կողմ էինք հանդես գալիս Հայաստանի՝ թե՛ մի, թե՛ մյուս կողմից շրջափակման վերացմանը», - ասաց Զատուլինը:

Ընդ որում, ինչպես նա նշեց, Անկարայում հիանալի հասկանում են, որ Կրեմլը մի կողմում չի մնա և լիովին կիրացնի Երեւանի նկատմամբ իր պարտավորությունները, եթե Թուրքիան հանկարծ որոշի ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ, ինչպես դա տեղի ունեցավ Սիրիական Աֆրինի դեպքում:


Միեւնույն ժամանակ, ռուս պատգամավորը նշեց, որ նրանք փորձում են համագործակցել սիրիական հակամարտության կարգավորման շուրջ ինչպե՛ս թուրքական կողմի, այնպե՛ս էլ իրանական կողմի հետ` շեշտելով, որ կան որոշակի ուժեր, որոնք փորձում են ցանկացած կերպ ձախողել համաձայնությունները: Ամենից շատ, ըստ Կոնստանտին Զատուլինի, դրանում անմիջականորեն շահագռգռված են Վաշինգտոնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ