News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի համար կարեւոր է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը: Այս մասին մարտի 26-ին Երեւանում ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեն:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԺ մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում Շարմազանովը նշել է, որ անհրաժեշտ է զարգացնել եւ ընդլայնել հայ-վրացական հարաբերությունները բոլոր հնարավոր ուղղություններով: Այս համատեքստում նա ընդգծել է հարաբերությունների ակտիվացման կարևորությունը ոչ միայն բարեկամության խորհրդարանական խմբերի միջեւ, այլեւ՝ օրենսդիր մարմինների հանձնաժողովների մակարդակով:

ՀՀ խորհրդարանի փոխխոսնակն անդրադարձել է նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերին: Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները կողմ են խաղաղ կարգավորմանը, մինչդեռ  Բաքվի դիրքորոշումը այլ է: Զրուցակիցները քննարկել են նաեւ մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ուղղությունները:

Դեսպան Սագանելիձեն իր հերթին կարեւորել է բոլոր բնագավառներում հարաբերությունների զարգացման կարեւորությունը, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտության ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ