News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մարտի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Մայքլ Ֆորբսին (նստավայրը՝ Սոֆիա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով Մայքլ Ֆորբսին` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր նպաստը կբերի հայ-իռլանդական հարաբերությունների առավել խորացմանը եւ ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ֆորբսը հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը հայ-իռլանդական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը եւ Մայքլ Ֆորբսը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցեր, անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացման եւ առեւտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ համատեղ քայլերին, ընդգծեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, մշակույթային փոխանակումների խթանման կարեւորությունը:

Երկուստեք նշվեց, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարող է հնարավորություններ ընձեռել ինչպես Հայաստան-ԵՄ ձեւաչափում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների առավել խորացման եւ ընդլայնման համար:

Նախարար Նալբանդյանը դեսպան Ֆորբսին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ