News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կեմերովոյի բնակիչներից կազմված նախաձեռնող խմբին թույլ են տվել մտնել քաղաքային դիարաններից մեկը՝ «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհերի ճշգրիտ թիվը պարզելու համար: Այս մասին Կեմերովոյում հանրահավաքի ժամանակ հայտարարել է տեղի բնակիչ Իգոր Վոստրիկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Քաղաքային դիարանները ստուգել քաղաքացիներին առաջարկել է քաղաքապետ Իլյա Սերեդյուկը:

«Մարդկան թույլ են տվել մտնել դիարան, ոչ ոք նրանց չի խանգարում»,- ասել է Վոստրիկովը՝ նախաձեռնող խմբի անդամի հետ հեռախոսով խոսելուց հետո: Մարդկանց, ում հարազատները զոհվել էին առեւտրի կենտրոնում, Վոստրիկովը առաջարկել է զոհվածների իրենց ցուցակը կազմել՝ նրանց ճշգրիտ թիվը անկախ կերպով պարզելու համար:

Առեւտրի կենտրոնում հրդեհի ժամանակ զոհվել են Վոստրիկովի կինը, քույրը եւ նրա երեք զավակները:
Տարերային հանրահավաքը սկսվել է մարտի 27-ին առավոտյան Սովետների հրապարակում գտնվող մարզային ադմինիստրացիայի շենքի մոտ: Մարդիկ հրդեհի մասին հավաստի տեղեկություններ են պահանջում, հաղորդում է «Դոժձ»-ի թղթակիցը: Հավաքվածները պահանջում էին նաեւ, որպեսզի հանրահավաքին ներկա լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Քաղաքապետ Սերեդյուկը կեմերովցիներին առաջարկեց ստուգել դիարանը եւ կենտրոնի այրված շենք ուսումնասիրել մորգը եւ կենտրոնի ը՝ 64 զոհի մասին պաշտոնական տվյալների հավաստիության մեջ համոզվելու համար: «Եթե դուք չեք հավատում պաշտոնական թվերին, եկեք խումբ հավաքենք եւ գնանք դիարան», - ասաց Սերեդյուկը: Արդյունքում, նրա հետ միասին դիարան գնաց 5 մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ