Մարտի 28-ին եւ ապրիլի 1-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, 28-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 28-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 30-ին՝ նույնքան կնվազի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 28-ին եւ ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 29-30-ին ժամանակ առ ժամանակ կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ կլինի:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +14+19,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +14+19,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +19+22,

Գեղարքունիքում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +14+19,

Լոռիում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +16+20,

Տավուշում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +18+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +14+19,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +22+24,

Արարատում՝ գիշերը`+7+10, ցերեկը` +23+26,

Արմավիրում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +23+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +14+19,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +23+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +24+27,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +17+22,

Արցախում՝ գիշերը` +4+8, ցերեկը՝ +19+24: