News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով 41 երեխա է մահացել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Հրդեհի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 64 մարդ: Ցուցակները հրապարակվել են մահացածների հարազատների կողմից ստեղծված շտաբում: Նախաձեռնող խումբը այցելել է դիարանը, ուր բերվել էին զոհերի մարմինները: Ակտիվիստների խոսքով՝ «այնտեղ մոտ 20 մեծահասակ կար, մնացածը երեխաներ էին. մարմինները չեն թաքցրել, մենք ստուգել ենք բոլոր կաբինետները, նկուղը, վերնահարկը, ավտոտնակները»:

Ավելի վաղ Կեմերովոյի բնակիչներն անվստահություն էին հայտնել զոհերի թվի կապակցությամբ: Սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել 300-400 զոհի մասին: Մասնավորապես, նման տվյալներ էին հրապարակվել «Ռոսիա 24» հեռուստաալիքի՝ «Վկոնտակտե» սոցցանցի էջին: Հաղորդվում էր, որ այդ տեղեկությունը տեղադրվել է հեռուստաալիքի էջը կոտրած հաքերների կողմից:

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեում (ՔԿ) հարյուրավոր զոհերի մասին լուրերը հերքվել են: ՔԿ-ն քրեական գործ է հարուցել 3 հոդվածի հիման վրա: Մի քանի մարդ ձերբակալվել է: Քննության տվյալներով՝ առեւտրի կենտրոնում հրդեհի ազդանշանային համակարգը չէր գործում, իսկ հրդեհի օրը հերթապահող անվտանգության աշխատակիցը չէր միացրել ազդարարման համակարգը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (վիդեո)
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին, ժամը 00:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության...
Շվեդիան մտադիր է ավելացնել հանցագործ ներգաղթյալների արտաքսումների թիվը
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով...
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 60 կգ կոկաինով բանանի խմբաքանակ է հայտնաբերվել. Baza
Նշվում է, որ կոնտեյների ստացողը Կրասնոյարսկից ընկերություն է...
«Վերջին շիշը ընկերոջս տանն է». Գյումրեցին գողացած խմիչքի մի մասը վաճառել էր, մի մասն էլ ընկերոջ հետ խմել էին
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները գողության...
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Արդեն տեղեկացվել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի…
Ամենաշատ