News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը եվրոպական երկրների համար կարեւոր գործընկեր է: Այս մասին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Սա Հայաստանի համար կարեւոր տարի է: Երեւանը դառնում է 2800 տարեկան, հանրապետությունը նշում է անկախության 100-ամյակը, աշնանը կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը»,- նշեց Ասելբորնը:

Երեւան այցի շրջանակում նա կմասնակցի Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոսության բացմանը: Պատվավոր հյուպատոս է նշանակվել Սուրեն Զոհրաբյանը: «Լյուքսեմբուրգը տարածաշրջանում դեռեւս դեսպանատուն չունի: Սակայն սա առաջին քայլն է»,- նշեց Ասելբորնը: Խոսելով տնտեսական հարաբերությունների զարգացման մասին, նա նշեց, որ դրա համար մեծ հնարավորություններ կան: «Լյուքսեմբուրգը ներդրումային հիմնադրամներ ունի, մենք աշխարհում ըստ այդ հիմնադրամների երկրորդ պետությունն ենք, մոտ 4 տրլն եվրո: Ցավոք, փողը մերը չի, այլապես կկիսվեինք»,- կատակեց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց 2 երկրների միջեւ հաստատված ակտիվ կապերի մասին՝ հավելելով, որ այցը լավ առիթ է հարցեր քննարկելու համար, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: Նախարարի կարծիքով՝ հաշվի առնելով բանկային ոլորտում Լյուքսեմբուրգի փորձը՝ օգտակար կլիներ բիզնես համաժողովի անցկացումը: Նալբանդյանը նշեց Երեւանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման կարեւորությունը եւ Լյուքսեմբուրգին ու անձամբ Ժան Ասելբորնին շնորհակալություն հայտնեց Հայաստանի մայրաքաղաքում գագաթնաժողովի անցկացման որոշմանն օժանդակելու համար:

Հայաստանի ԱԳ նախարարը գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ