News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կեմերովոյի կենտրոնական հրապարակում, որտեղ այժմ ընթանում է քաղաքացիների մասնակցությամբ տարերային հանրահավաքը, ոստիկանության աշխատակիցների թիվն ավելացել է մոտ տասն անգամ: Այս մասին երեքշաբթի օրը՝ մարտի 27-ին,«Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին հայտնել է Իգոր Վոստրիկովը, որը «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով կորցրել է իր ընտանիքին, փոխանցում է «Լենտա»-ն:

Նա հավելել է, որ ակցիայի անկացման վայրում որեւէ միջադեպ չի ծագել: «Մենք նպատակ ունենք, մենք ինչ-որ ընդդիմություն չենք, որը եկել է ամեն կերպ իշխանությունը տապալելու: Մենք վշտից սպանված մարդիկ ենք, որ եկել են ճշմարտությունը գտնելու, սակայն՝ սթափ գիտակցությամբ»,- նշել է ռադիոկայանի զրուցակիցը:

Մարտի 27-ին Կեմերովոյի բնակիչները հանրահավաքի են դուրս եկել քաղաքի կենտրոնական հրապարակում՝ պաշտոնյաներից պահանջելով պատմել ճշմարտությունն առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի մասին: Նրանք նաեւ պահանջում են նահանգապետ Աման Տուլեեւի հրաժարականը: Իսկզբանե հանրահավաքին մոտ 300 մարդ էր մասնակցում, սակայն հետո ցուցարարների թիվը մի քանի հազարի հասավ: Այդպես, «Գովորիտ Մոսկվա»-ի տվյալներով՝ ակցիային ավելի քան 4 հազար մարդ է մասնակցել:

«Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկվել էր մարտի 25-ին: Զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երեք հոդվածի հիման վրա: Մի քանի մարդ ձերբակալվել է: Գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ առեւտրի կենտրոնում հրդեհի ամենահավանական պատճառը էլեկտրալարերի կարճ միացումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Կարեն Մ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն...
Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Ոստիկանության փոխհանձնակատար Ֆայազ Ահմեդը Geo News-ին հայտնել է, որ առնվազն հինգ վիրավոր ուղեւորների վիճակը ծանր է...
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Հանցագործության մասին հաղորդումն ունի որոշակի պահանջներ, բայց անկախ այդպիսի հաղորդումից, եթե լինում են հրապարակումներ, որոնք ուղեկցվում են…
Ամենաշատ