News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չնայած այն հանգամանքին, որ Դիարբեքիրի որոշ շրջաններում պարետային ժամ է գործում, Սուրբ Կիրակոսի հայկական եկեղեցին, ինչպես եւ շատ այլ պատմական հուշարձաններ, թալանվել են: Այս մասին ասվում է Ahval News-ի կայքի հոդվածում:

«Ավելի քան 2.5 տարի բնակիչները չեն կարողանում մուտք գործել այդ տարածք: Այնտեղ կարող են մուտք գործել միայն անվտանգության ուժերի ներկայացուցիչները: Ուրեմն ո՞վ է թալանում պատմական հուշարձանները», - հարց է ուղղում հոդվածի հեղինակ Նուրչան  Բայսալը:

Տեղացիների խոսքով՝ թալանված հուշարձանների շատ իրեր վաճառվում են տեղական շուկայում: Վաճառողներն ասում են, որ արտեֆակտները բերում են իրավապահ կառույցներում կապեր ունեցող մարդիկ:

Հեղինակը պատմում է քաղաքի հնագույն թաղամասերից մեկի մասին, որն ամբողոջությամբ ավերվել է: Այնտեղ կարելի է շատ շատրվաններ տեսնել, դռներ, պատմական շենքերի քարեր, որոնք մինչ օրս վաճառվում են: Նա հիշում է իր տատիկին, որը 2014-ին 104 տարեկանում մահացել է: Տատիկը նրան պատմել է Հայոց ցեղասպանության մասին: Նա պատմել է, որ 100 տարի առաջ հայերը եւ քրդերը միասին Շեյք Սելամեթ գյուղում են ապրել:

Ցեղասպանության ժամանակ «զինվորները գրոհով վերցրել են գյուղը, հավաքել են հայերին եւ տարել են դեպի մահ»: Տատիկը փոքր է եղել, բայց հիշում է, ինչպես է նրանց հայ հարեւանը հարցրել հորեղբորը. «Ինչու՞ եք դուք թույլ տալիս, որ մեզ տանեն»: Նա պատասխանել է. «Նրանք պետությունն են, ինչ կարող ենք մենք անել»: Հայը պատասխանել է. «Հայերը եւ քրդերը ինչպես թել ու ասեղը լինեն: Թելը միշտ հետեւում է ասեղին»:

«Թելը ասեղին հետեւեց անցյալ դարում:   Հայերին ոչնչացնելուց հետո բռնությունը քրդերի դեմ շրջվեց: 100 տարի առաջ պետության ներքին թշնամին հայերն էին, հիմա՝ քրդերը: 100 տարի առաջ պետությունը հայերին վտարեց իրենց հայրենի հողից: Այսօր վտարվողները քրդերն են:

Ցեղասպանությունից 100 տարի անց հայերը շարունակում են թուրքական պետության աչքերում  «տականքներ» մնալ: Հայերի եւ քրդերի հանդեպ ատելությունը միավորվում է, քանի որ մենք նրանց համար պետության «տականքներ» ենք:

Այո, տատիկ, թելը հետեւեց ասեղին: Ժամանակն է կտրել թելը եւ փոխել ճակատագիրը: Դեռ այդքան ուշ չէ», - գրում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Ամենաշատ