Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործով հետագա հակառուսական քայլերի անհրաժեշտության մասին, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Նախորդ օրը կարեւոր քայլ էր ագրեսիայի այս անխոհեմ գործողությանը մեր պատասխանում, սակայն հարկավոր է ավելին անել, քանի որ Ռուսաստանի սադրանքին երկարաժամկետ արձագանքի գործում մենք աշխատում ենք միջազգային գործընկերների հետ»,- ասել է Մեյը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել էր, որ Սկրիպալը եւ նրա դուստրը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում եւ հնարավոր է, որ երբեք լիովին չապաքինվեն: