ՆԱՏՕ-ն արտաքսում է ռուսաստանցի 7 դիվանագետների՝ Դաշինքում ՌԴ առաքելությունից, Սոլսբերիում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործով։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով, Դաշինքը ՌԴ առաքելությունը կրճատում է՝ 30-ից հասցնելով 20 մարդու։ «Դա հստակ ազդակ է Ռուսաստանին»,- ասել է նա։
Նշենք, որ Լոնդոնը մեղադրել է Մոսկվային Սկրիպալների թունավորման մեջ։ Մեծ Բրիտանիան արտաքսել է 23 դիվանագետների, դադարեցրել երկկողմ շփումները։ Ի նշան համերաշխության դիվանագետների են արտաքսել ԱՄՆ-ը, Կանադան, ԵՄ տասնյակ երկրներ։