News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Սկրիպալի գործը» քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցներում:

Սպիտակ տան հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում Թրամփը, Մերկելը եւ Մակրոնը բարձր են գնահատել Արեւմուտքի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության եւ այլ դաշնակիցների վճռական արձագանքը եւ «չհայտարարված ռուսական հետախույզներին» արտաքսելու իրենց որոշումը` ի պատասխան «Ռուսաստանի կողմից քիմիական զենքի անխոհեմ օգտագործմանը»:

Մերկելի հետ զրույցի ընթացքում քննարկվել է «Չինաստանի անբարեխիղճ տնտեսական գործելակերպին եւ մտավոր սեփականության ապօրինի ձեռքբերմանը» հակազդելուն միանալու հարցը:

Մակրոնի հետ զրույցում Թրամփը ընդգծել է Թուրքիայի հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը Սիրիայում ընդհանուր ռազմավարական խնդիրների համատեքստում: Երկու ղեկավարները քննարկել են նաեւ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջեւ առեւտրային գործելակերպը եւ Չինաստանի «անարդար առեւտրային գործելակերպի» հետ կապված քայլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ