News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերականտարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) հերթական անգամ հետաձգել է James Webb նոր աստղադիտակի դուրսբերումն ուղեծիր: Այժմ, ինչպես երեքշաբթի օրը հայտարարեց գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Լայֆուտը, աստղադիտարանը նախատեսված է տիեզերք ուղարկել 2020 վականին մայիսին՝ նախատեսվածից մեկ տարի ավելի ուշ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Աստղադիտակի բոլոր հիմնական կոմպոնենտների վրա աշխատանքներն ավարտվել են, սակայն դրանց փորձարկման ընթացքում հայտնաբերված որոշ խնդիրները ստիպում են մեզ վերանայել գործարկման ժամկետները»,- ասել է նա NASA-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է գործակալության կայքում:

NASA-ի տնօրենի օգնական Թոմաս Զուրբուկենի խոսքով՝ աստղադիտարանի հեղինակները «թերագնահատել են այդ նախագծի տեխնոլոգիական բարդությունը»: «Առանձին բաղադրիչների հավաքման եւ փորձարկման գործընթացն ավելի երկար ժամանակ խլեց, քան ակնկալվում էր», - բացատրեց նա: Բացի այդ, թենիսի դաշտի մեծության բացառիկ արեւապաշտպանիչ էկրանի աշխատունակությունը ստուգելիս պոլիամիդ ժապավենի մեջ 10 սմ երկարությամբ ճեղքեր են հայտնաբերվել:

Լայֆուտը անհրաժեշտ համարեց ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ լրացուցիչ փորձարկումները եւ գործարկման հետաձգումը կարող են հանգեցնել նախագծի արժեքի բարձրացմանը: ԱՄՆ Կոնգրեսը 2001 թվականին սահմանել էր աստղադիտակի ստեղծման եւ գործարկման ծախսերի նշաձողը 8 միլիարդի չափով: NASA-ն նախագծի իրականացման համար արդեն իսկ 7.3 միլիարդ դոլար է ներդրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ