Մարտի 29-31-ը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ ուժեղ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, 29-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-ի գիշերը 4-5 աստիճանով կբարձրանա, 30-ի ցերեկն ու 31-ին՝ 3-5 աստիճանով կնվազի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 29-31-ին ժամանակ առ ժամանակ կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ կլինի:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +15+18,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +15+18,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +20+23,

Գեղարքունիքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +15+18,

Լոռիում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +17+20,

Տավուշում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +18+22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +15+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+24,

Արարատում՝ գիշերը`+12+15, ցերեկը` +24+27,

Արմավիրում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +24+27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +15+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +24+27,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+22,

Արցախում՝ գիշերը` +7+12, ցերեկը՝ +18+23: