Կեմերովոյի շրջանի նահանգապետ Աման Տուլեեւը հեռացրել է իր տեղակալ, վարչակազմի աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Զելենինին եւ ներքին քաղաքականության բաժնի պետ Նինա Լոպատինային, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է իրավիճակին ծանող աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զելենինի պաշտոնը կզբաղեցնի Կեմերովոյի առաջին փոխնահանգապետ Օլգա Տուրբաբան, իսկ Լոպատինայի պաշտոնը՝ նրա տեղակալ Վալենտինա Նազիմոկը:
Զելենինը զբաղեցրել էր Կեմերովոյի շրջանի փոխնահանգապետի ու շրջանի ապարատի ղեկավարի պաշտոնը 2013 թվականից: Մինչ այդ նա ղեկավարում էր երիտասարդական քաղաքականության եւ սպորտի բաժինը: Տուրբաբան 1994 թվականից աշխատել է Կեմերովոյի քաղաքային վարչակազմում: 2016 թվականի ապրիլից զբաղեցրել է քաղաքապետի տեղակալի եւ քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:



























