News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երեւանի փոխքաղաքապետ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանը պատրաստ է տեղը զիջել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն՝ Արտակ Ալեքսանյանին: Վերջինը Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարն է եւ, որոշ տեղեկությունների համաձայն, նրան պատրաստում են փոխքաղաքապետի պաշտոնին: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Դավիթ Օհանյանն ասել է, որ հարցը կուսակցությունն է որոշում։

«Դա որոշում են կուսակցությունը եւ Երեւանի քաղաքապետը: Իհարկե՝ ես շատ կուզենայի, որ երիտասարդ կադրերն առաջ գնան»,- ասել է Դավիթ Օհանյանը:

Իսկ նույն պահին նրա հետ զրուցող Արտակ Ալեքսանյանը հավելել է, թե նման  տեղեկություններ չունի, առաջին անգամ լրագրողներից է լսում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ