News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքի շրջանակում հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել հայ-կիպրական հարաբերությունները՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդներին կապում են պատմամշակութային, հոգեւոր եւ արժեհամակարգային ընդհանրություններ, որի վառ վկայությունը դեռեւս 1975 թ-ին Կիպրոսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու փաստն է: ԱԺ նախագահը նաեւ երախտագիտություն է արտահայտել 2015թ. ապրիլի 2-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի միաձայն ընդունման համար:

Նշելով, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիներին համատեղ ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի են հասել՝ Արա Բաբլոյանն ընդգծել է երկու օրենսդիր մարմիններում գործող հանձնաժողովների աշխատանքների աշխուժացման եւ պատվիրակությունների փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը:

ԱԺ նախագահը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում բարձր է գնահատել Կիպրոսի իշխանությունների հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Նա վերահաստատել է, որ Հայաստանի իշխանությունները միջազգային տարբեր հարթակներում Կիպրական հիմնախնդրում մշտապես աջակցել եւ աջակցելու են Կիպրոսին:

Արա Բաբլոյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը՝ հույս հայտնելով, որ Կիպրոսն արագ ավարտին կհասցնի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

Խորհրդարանի ղեկավարը խոսել է նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցության, ժողովուրդների բազմադարյա բարեկամության եւ այն առավել ամուր դարձնող Կիպրոսի հայ համայնքի մասին:

Դեմետրիս Սիլուրիսն առաջարկել է զարգացնել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման վրա: Կողմերը պայմանավորվել են Կիպրոսի պատվիրակության՝ առաջիկայում կայանալիք Հայաստան այցի ընթացքում անդրադառնալ այս հարցին եւ առավել գործնական ու կոնկրետ քայլեր իրագործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ