ՀՅԴ-ն 125 տարվա պատմություն ունի, եւ կուսակցության դպրոցով անցած յուրաքանչյուր երիտասարդ կարող է բավարար փորձ ձեռք բերել պետական պաշտոնում հետագա աշխատանքի համար: Այս մասին մարտի 28-ի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Միեւնույն ժամանակ, Համբարձումյանը նշեց, որ ՀՅԴ-ն մեծապես գնահատում է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հարուստ փորձը, սակայն կարծում են, որ իրենք էլ կարող են արժանի կադրեր պատրաստել: «Եթե Սարգսյանն իր փորձը կիսի երիտասարդ սերնդի հետ, դա կօգնի քաղաքական գործիչներին արժանի փոխարինողներ ստեղծել»,- հավելեց իշխող կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ ներկայացուցիչը:
Խոսելով վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հնարավոր առաջադրման մասին՝ Արսեն Համբարձումյանը նշեց, որ ՀՅԴ-ն հարգանքով կվերաբերվի իշխող Հանրապետական կուսակցությունից կոալիցիոն գործընկերների առաջարկած ցանկացած թեկնածությանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախկինում արված հայտարարությանն այն մասին, որ սահմանադրական փոփոխությունների դեպքում նա չի հավակնի վարչապետի պաշտոնին՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը նշեց, որ երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանն արդեն իսկ համապատասխան պարզաբանումներ է ներկայացրել եւ այս թեմայով մեկնաբանություններ տալն անիմաստ է:

Մոսկվան դժգոհ է Երևանում ԱՄՆ դեսպանատան մասշտաբից I ԼՈՒՐԵՐ I 20:00

Իրանը Հայաստանի ղեկավարությունից սպասում է հավաստիացումների TRIPP-ի հարցով I ԼՈՒՐԵՐ I 18:00

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա I ԼՈՒՐԵՐ I 16:00

«Չաղ Ռուստամը» կրկին կալանավորվել է I ԼՈՒՐԵՐ I 14:00

Ասֆալտը քերել, փոսերը չեն լցրել. Երեւանում բազմաթիվ մեքենաներ են վնասվել I ԼՈՒՐԵՐ I 12:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Չինաստանում Լեհաստանի դեսպանը հրաժարական է տվել քաղաքական ճգնաժամի ֆոնին

Լեհաստանի նախագահը հրատապ հանդիպում է անցկացնում Գերագույն դատարանի նախագահի հետ
Իրավիճակը Լեհաստանում սրվում է. սկսվել են ձերբակալություններ, նախագահը վարչապետին մեղադրել է պետական հեղաշրջման փորձի մեջ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միշտ եղել են և կլինեն խնդիրներ. Լավրով

Եթե Զելենսկին ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, նա պետք է գա Մոսկվա. Լավրով

Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից

















