Մարտի 21-ին Ալավերդի քաղաքում 3-րդ հարկից ընկած 2-ամյա երեխան այսօր մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից:

«3 օր հիվանդանոցում մնալուց հետո 2-ամյա փոքրիկն այսօր մահացել է: Հենց գլխի վրա էր ընկել 3-րդ հարկից, գլուխը  լրիվ ջնջխված էր, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էր ստացել»,- տեղեկացրեցին վերակենդանացման բաժանմունքից:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, մարտի 21-ին ժամը 19:20-ի սահմաններում «գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Ալավերդու բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա  Մարետա Խ.ն:

Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցի 2-րդ շենքի բակից, որտեղ երեխան վայր է ընկել 3-րդ հարկի բաց պատուհանից: