Այս տարի Ռուսաստանը Հայաստանին զենք կմատակարարի 100 միլիոն դոլարի նոր պաշտպանական վարկի շրջանակում: Այս մասին հինգշաբթի օրը ArmHiTech-2018 ցուցահանդեսի ժամանակ լրագրողներին հայտնեց Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժժովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մատակարարումը նախատեսված է 2018 թվականի համար»,- նշել է նա՝ պատասխանելով թղթակցի համապատասխան հարցին:
Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել էր 15 տարի մարման ժամկետով 100 միլիոն դոլարի ռուսական պաշտպանական վարկի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Բացի այդ, 2015 թվականի հունիսին համաձայնագիր է ստորագրվել ռուսական արտադրության ռազմական արտադրանքների ձեռքբերման համար Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ տրամադրելու մասին: Այս վարկի շրջանակներում, ինչպես հայտնել են ՀՀ ՊՆ-ում, 18 պայմանագիր է կնքվել:
Ինչպես հայտարարել էր Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նոր ռուսական պաշտպանական վարկի շրջանակում Երեւանը մտադիր է Մոսկվայից «ռազմավարական զսպման» զենք ձեռք բերել:

Բաքվում անհանգի՞ստ են. TRIPP-ի «ճարտարապետը» Բաքու է մեկնել I ԼՈՒՐԵՐ I 18:00

Վարդան Ղուկասյանն արդարացվել է I ԼՈՒՐԵՐ I 16:00

ՔՊ-ն ԱԱԾ-ին է մեղավոր համարում Շաքիում կատարվածի համար, բայց ոչ Պապիկյանին I ԼՈՒՐԵՐ I 14:00

Ծեծկռտուք և վիրավորանքներ ԱԺ-ում. պատգամավորները բռունցքների են անցել I ԼՈՒՐԵՐ I 12:00

Միրզոյանը վստահեցրել է Իրանի ղեկավարներին, որ ՀՀ տարածքը չի օգտագործվի նրանց դեմ I ԼՈՒՐԵՐ I 09:30
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Կալինինգրադին ուղղված սպառնալիքներից հետո ՆԱՏՕ-ն Մոսկվային հավաստիացրել է, որ հարձակման ծրագրեր չունի. Լավրով

Ադրբեջանում զբաղվում են նոր «սաֆարովներ» ծնելով․ Գառնիկ Դավթյան

Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր

Կալիֆորնիայի իշխանություններին կատաղեցրել են Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն ոչնչացնելու մասին Թրամփի խոսքերը

Վահագն Խաչատուրյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր

Արարատ Միրզոյանի նախագահությամբ կայացել է Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստ

















