Հայկական կողմը հետաքրքրված է «Պաշտպանական համակարգեր» (Մոսկվա) միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի արտադրանքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է խմբի առաջատար ինժեներ Անդրեյ Տրունովը:

Ձեռնարկության արտադրանքը վերաբերում է անօդաչու սարքերի դեմ պայքարին:

«Թռիչքի ժամանակ՝ 4-10 կմ հեռավորության ժամանակ հայտնաբերում է, ավտոմատ կերպով վերլուծում է ազդանշանը, որոշում է, որ անօդաչու է թռչում, միացնում է խոչընդոտների սարքը», - ասել է խմբի ներկայացուցիչը:

Հայաստանը նույնպես մասնակցում է արտադրության ծրագրերին:

«Մենք այստեղ առաջին անգամ ենք», - ասել է Տրունովը: Հարցին՝ կան արդյոք հետաքրքիր առաջարկություններ, նա նշել է. «Հուսով եմ, որ այո»:

Հայկական կողմը դեռ չունի այդ համակարգից: «Հայկական կողմն ունի «Ռեպելենտ» համակարգերը: Այն այլ խնդիրներ ունի, աշխատում է ավելի երկար հեռավորությունների վրա», - ասել  է Տրունովը:

Հարցին՝ արդյոք համակարգն արդյունավետ է մարտական դրոնների դեմ, որոնք 2016-ին գործարկվել էին ադրբեջանական կողմից, Տրունովը նշել է, որ համակարգերը նախատեսված են հենց նման դասի անօդաչուների դեմ պայքարի համար: