«Էրեբունի-Երեւան» տոնի շրջանակներում մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները կանցկացվեն 2018 թվականի սեպտեմբերի 29-ին եւ 30-ին: Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության՝ մարտի 29-ի  նիստին: Նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Որպես կանոն, մայրաքաղաքի օրը երեւանցիները նշում են հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը, սակայն տոնը տեղափոխել են՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացման պատճառով (նոյեմբերին):