News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 5-ին հանդիպում կունենա ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որի ժամանակ կքննարկեն եվրոպական անվտանգության եւ կազմակերպության արդյունավետության բարձրացման ուղիները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ–ը։ 

«Բանակցությունների ընթացքում նախատեսվում են քննարկել կազմակերպության օրակարգի արդիական հարցեր եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիները»,–նշել է նա։ Ռուսաստանը ԵԱՀԿ–ն դիտում է որպես Եվրոատլանտիկայում բոլոր անդամ պետությունների իրավահավասար երկխոսության եւ համագործակցության վրա հիմնված անվտանգության անբաժան հանրության կառուցման կարեւոր գործիք։ Որպես առաջնահերթ խնդիր ենք տեսնում  լարվածության նվազեցումը, եվրոանվտանգության ներկա ճգնաժամի հաղթահարման համար վստահության վերականգնումը»։

Զախարովայի խոսքով, բանակցությունների ընթացքում նախատեսվում է Դոնբասի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում ԵԱՀԿ–ի ներդրման եւ դերի գնահատականների փոխանակում, ինչպես նաեւ Անդրկովկասում կայունության վերաբերյալ Ժնեւյան քննարկումների աշխատանքները, կքննարկվեն Բալկաններում, Կենտրոնական Ասիայում կազմակերպության դաշտային գործունեության հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ