Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին հրամայել են կանգնել դատարանի առջեւ՝ կոռուպցիայի եւ շահադիտական նպատակներով իր դիրքորոշումը օգտագործելու մեղադրանքով, հաղորդում է AP-ն:

Դատավորը որոշել է, որ Սարկոզին պետք է կանգնի դատարանի առջեւ, քանի որ նա փորձել է անօրինական ճանապարհով դատավորից տեղեկություն ստանալ իր դեմ հետաքննության մասին: Սարկոզին կարող է  բողոքարկել դատարանի որոշումը:

Ավելի վաղ Սարկոզին մեղադրվել էր նրանում, որ 2007-ին իր քարոզարշավի ֆինանսավորման համար Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիից գումար էր ստացել: