News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան 58 աշխատակիցներին եւ Եկատերինբուրգում ԱՄՆ հյուպատոսության երկու աշխատակիցներին «դիվանագիտական կարգավիճակին անհամատեղելի գործունեության համար» պերսոնան նոն գրատա է հայտարարել: Նրանք պետք է մինչեւ 2018 թվականի ապրիլի 5-ը լքեն Ռուսաստանի տարածքը:

ՌԴ ԱԳՆ-ն հաղորդում է, որ մարտի 29-ին ՌԴ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հանթսմանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ, որին փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հանձնել է բողոքի նոտա ԱՄՆ իշխանությունների անհիմն եւ վրդովեցուցիչ  պահանջների կապակցությամբ, թե 60 ռուս դիվանագետները պետք է լքեն Միացյալ Նահանգներ տարածքը, եւ Սիեթլում ՌԴ Հյուպատոսություն   փակման մասին, ինչպես նաեւ դրա տարածքները գրավելու  ԱՄՆ իշխանությունների մտադրության մասին, որին նախորդել էր 2016-2017 թվականներին ՌԴ պետական գույքի հինգ այլ օբյեկտների զավթումը:

Բացի այդ հետ է կանչվել նաեւ Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսության գործունենության թույլտվությունը:

Հանթսմանից նաեւ բացատրություններ են պահանջվել Միացյալ Նահանգներում ռուսական պետական գույքի կալանավորման հնարավորության մասին իր հրապարակային հայտարարությունների առիթով: Ամերիկյան կողմին զգուշացվել է, որ նման սպառնալիքի իրականացումը կհանգեցնի հարաբերությունների լուրջ հետընթացին, ինչը հղի է համաշխարհային կայունության համար ծանր հետեւանքներով:

Բացի այդ, դեսպանին հաղորդվել է , որ ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական եւ հյուպատոսական հիմնարկների դեմ թշնամական գործողությունների շարունակման դեպքում, լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն դեսպանատան աշխատակիցների եւ օբյեկտների եւ ՌԴ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ