Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը միջազգային հանրությանը կոչ է արել սաստկացնել Իրանի վրա տնտեսական եւ քաղաքական ճնշումը՝ տարածաշրջանում ռազմական առճակատումից խուսափելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը:

Նրա խոսքով՝ պատժամիջոցները կուժեղացնեն «ռեժիմի վրա ճնշումը»: «Մենք պետք է հաջողության հասնենք, որպեսզի խուսափենք ռազմական հակամարտությունից,- ասել է արքայազն Մոհամմեդը: - Եթե մեզ չհաջողվի հասնել նրան, ինչը փորձում ենք անել, ապա 10-15 տարի հետ Իրանի հետ կարող է պատերազմ սկսվել»:

Արքայազն Մոհամմեդի ջանքերով Սաուդյան Արաբիան Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է եւ ճնշում գործադրել Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի երկրների վրա, որ Թեհրանի հետ հարաբերությունները սահմանափակեն՝ նրան մեղադրելով արաբական գործերին միջամտելու մեջ: